Ռուբինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը՝ միասին «կոտրելու անեծքը»
- 54 minutes ago
- 1 min read

ՀՀ 9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։
«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայմանավորվել՝ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։ Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը՝ ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք»,- ասաց Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ 2018-ից սկսած խորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընտրությունը։




















