top of page

«ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿ ԻՐԻՆԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

  • Armen Sukiasyan
  • Oct 21, 2024
  • 1 min read

«Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել է մասնակցությունից:



Այս մասին հայտնում են «Միսս Տիեզերք Հայաստան»-ից՝ նշելով, որ միջազգային մրցույթին մասնակցությունից Իրինա Զախարովան հետ է կանգնել «ընտանեկան հանգամանքների պատճառով»։


Ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի մասնակցությունը Հայաստանում քննադատության ալիք էր բարձրացրել․ նրան մեղադրում էին միջազգային մրցույթի մասնակցության իրավունքը հայ աղջիկներից խլելու համար։


Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանի հետ: Վերջինս ասել էր՝ 2023 թվականին որոշել է դադարեցնել մրցույթի կազմակերպման մասնակցությունը, քանի որ այն շատ եռանդ ու ժամանակ է խլում: Բացի դա՝ դադարեցնելու պատճառներից մեկը եղել է այն, որ մրցույթի կազմակերպման նոր ընկերության ղեկավարը տրանսգենդեր է: 


Հարությունյանի խոսքով՝ հայ գեղեցկուհիները նամակներով դիմելու էին համապատասխան կառույցներին։


«Չեմ կարծում, որ սա այնպիսի հարց է, որի շուրջ պետք է լռել»,- ասել էր նա:



bottom of page