Դուք պետք է բանավիճեք ինձ հետ, այլ ոչ թե Նարեկ Կարապետյանի․ «Մեր ձևով»-ի անդամը Թունյանին
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 1 min read

«Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին հրավիրել է բանավեճի։ Այս մասին Ֆարսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի Բաբկեն Թունյան, քանի որ մեր թիմի տնտեսական աշխատանքները ես եմ համակարգել, ապա դուք պետք է բանավիճեք ինձ հետ, այլ ոչ թե Նարեկ Կարապետյանի։
Իհարկե, լավ կլիներ, եթե դուք էլ ձեր տնտեսական ծրագիրը ներկայացրած լինեիք, որպեսզի բանավեճը լիներ ավելի բովանդակային, ոչ թե վերածվեր միակողմանի քննարկման։ Եթե ձեր մոտ դեռևս առկա է բանավիճելու ցանկություն, ապա կխնդրեմ արձագանքել։ Ձևաչափը, տեղը և ժամանակը կքննարկենք լրացուցիչ»,- ասել է նա։




















