Փաշինյանը հայտնել է՝ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան
- Mar 28
- 1 min read

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։
«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։
Հիշեցնենք՝ մարտի 23-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։




















