Կապիկները կարող են բուժել իրենց վերքերը՝ օգտագործելով բուժիչ բույսեր. ուսումնասիրություն
- Armen Sukiasyan
- May 5, 2024
- 1 min read

Պրիմատները կարողանում են բուժել վերքերը՝ օգտագործելով բուժիչ բույսեր, ասվում է նոր հետազոտության մեջ:
Արու սումատրական օրանգուտանը դեմքի վերքը բուժել է մագլցող բույսով, որն օժտված է հակաբորբոքային և ցավազրկող հատկություններով, ասվում է գիտնականների Science Reports ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները նշում են, որ օրանգուտանգը, որը դիտորդների կողմից անվանվել է Ռակուս, պոկել է Akar Kuning (Fibraurea tinctoria) կոչվող բույսի տերևները և սկսել ծամել դրանք:
Այնուհետև, Ռակուսը մի քանի րոպեի ընթացքում մի քանի անգամ քսել է ստացված հյութը դեմքի վերքին, որից հետո ամբողջությամբ ծածկել է վերքը ծամած տերևների թրջոցով։
Գիտնականները նշել են, որ սա առաջին փաստագրված դեպքն է, երբ պրիմատը վերքի վրա կիրառում է հայտնի բնական բուժիչ նյութ:




















