top of page

Եղեգիս համայնքում այս տարի արջի կողմից հասցրած վնասի 12 դեպք է արձնագրվել․ համայնքի ղեկավար

  • 2 minutes ago
  • 2 min read


Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչները հիմնականում  զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։  Համայնքում խնդիրները տարբեր են։ Օրնակ՝ Շատին բնակավայրում չկա մանկապարտեզ։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասում է, որ  մանկապարտեզ կառուցելու նպատակով տարածքը գնել էին, նախապատրաստել՝ 230 սանի համար, սակայն քովիդը, պատերազմը խոչընդեցին ծրագրի իրականացմանը և  այդպես էլ մանկապարտեզ կառուցելու գաղափարը մնացել է թղթի վրա։ Համայնք այլ խնդիրներ էլ ունի՝ լեռնային գոտիներում գտնվող գյուղերն ունեն խմելու ջրի հասանելիության խնդիր։

«Ոռոգման ջուրը կա, ուղղակի առուները թմբային են, հորդառատ անձրևները հավաքում, տանում են։ Հիմա ուզում ենք դրանք կիսախողովակի մեջ անցկացնել, որպեսզի ջուրը հնարավորինս անկորուստ հասնի գյուղացուն»,- ասաց համայնքի ղեկավարը։


Այսքանով հանդերձ, համայնքի  բնակիչներին շարունակում է անհանգստացնել արջի բնակավայրեր այցելությունները, քանի որ արջերն ուտում են գյուղացու «չարչարանքը»։ Իհարկե բնակիչներն արդեն  հարմարվել են արջի գոյության հետ, նույնիսկ՝ անուններ են կնքել արջերին, սակայն զուգահեռ փոձում են ճար գտնել այգիներն ու կենդանիներին պաշտպանելու համար։

«Արջն ամեն օր գյուղ է գալիս , նայած թե որ թաղամասը կընտրի՝ էդ արդեն իր հայեցողությամբ է»,- կատակում է  Եղեգիս գյուղի բնակիչ տիկին Գրետան, որը մեղաբուծությամբ է զբաղվում՝ ցույց տալով ճանապարհը, որով արջը գալիս է հյուր։

Նա նշեց, որ էլեկտրական հովիվներ են դրել, ինչը խոընդոտում է արջի մուտը այգու տարածք։

«Շները հաչում են, արդեն գիտենք՝ արջն է գյուղ եկել։ Գնում է այ էն պոպոքի ծառի տակ նստում։ Գյուղացին տանջվում է, վերջին արդյունքի վրա է ուրախանում, դրա համար էլ փորձում ենք պաշտպանել մեր «աշխատանքը»։ Էն ժամանակ գալիս էր , փեթակը շրջում էր , մի ռամկա մեղրը վերցնում ու գնում»,- պատմեց տիկին Գրետան։


Բնակիչը նաև նշեց, որ նախորդ տարի արջը հաջողությամբ իջեցրել էր խաղողի վազերն ու կերել հասած խաղողները։  

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի փոխանցմամբ՝ Եղեգիս համայնքում այս տարի արջի կողմից հասցրած վնասի 12 դեպք է արձնագրվել։

«Արջը մեր մշտական բարեկամն է, ամեն օր գյուղի մեջ է։ Մի արջ կար Շատին գյուղում, որի քոթոթն ընկել էր ջուրը, ամբողջ գյուղն ինքը մանրակրկիտ ուսումնասիրեց, հասկացավ, որ իր քոթոթն այստեղ չի, հետո բարձրացավ վերև։ Հիմնականում հենց Շատին գյուղի բնակիչներն են նյութապես տուժում։ Վերջին դեպքը Շատին գյուղում մոտ մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել՝ մեկ ընտանիքին պատկանող  30 ճագարն է սատկացրել, 40 հատ էլ հավ»,- ասաց Աթուր Ստեփանյանը։

Շատին գյուղն ունի շուրջ 3000 բնակիչ։ Տնտեսություններն ամբողջությամբ պաշտպանված չեն։ Տարբեր դոնորների՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և WWF Հայաստանի աջակցությամբ հաջողվել է քիչ, թե շատ պաշտպանել մեղվափեթակներին։ Էլեկտրական հովիվներ են անցկացվել տաևածքներում, սակայն այժմ արջի թիրախում հայտնվել են մյուս մանր կենդանիները։

 Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ Եղեգիս խոշորացված համայնքում այսօրվա դրությամբ կա 6000 փեթակ։ Ամեն տարի այս թիվն աճում է՝ հենց պաշտպանվածության արդյունքում։


 «Օրինակ՝ Հորս գյուղում անցյալ տարի կար 35 փեթակ, այս տարի՝  աևդեն 48։ Էլեկտրական հովիվների արդյունքում է, որ հիմա մեղվաընտանիքների աճ ունենք, շատ ահավոր ջարդում էր արջը։ Բայցև խնդիրը լուծված չենք կարող համարել։ Ինչպես ասում են՝ մի ճանապարհը փակում ենք՝ արջը մի ուրիշ ճանապարհով է մտնում»։

Համայնքի ղեկավարն ասաց, որ արջի հետ կապված խնդիրը ուշադրության կենտրոնում է, նաև նախարարության հետ են քննարկում հարցը՝ փորձելով գյուղին հարակիղ հատվածներում  պտղատու ծառեր տնկել, որպեսզի հետագայում ապահովվի արջերի սնունդը։

 
 
bottom of page