top of page

Գագիկ Ծառուկյանից խլված «Մուլտի Ուելնեսը» կղեկավարի Վահագն Ալեքսանյանի մարզիչը

  • 27 minutes ago
  • 1 min read


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից խլված «Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրը, որը Երևանի քաղաքապետարանը «Երևան Ուելնես» անվան ներքո վերաբացել է, ղեկավարում է կենտրոնի նախկին մարզիչներից մեկը, որը, ըստ տեղի աշխատակիցների, մարզել է Վահագն Ալեքսանյանին։




«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն իրեն ի պահ տված գույքը որոշել է շահագործել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելուն զուգահեռ փակված «Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական կենտրոնը վերաբացվել է՝ «Երևան Ուելնես» անվամբ։ Համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ մի քանի աշխատակիցների շահագրգռել բարձր աշխատավարձով, որ մնան աշխատեն։ Տնօրենն էլ կենտրոնի նախկին մարզիչներից է։ Այս գործընացը Փիրոյանը բացարձակ ապօրինություն է գնահատել։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ տնօրենը ոչ միայն նախկին մարզիչներից է, այլև՝ Վահագն Ալեքսանյանի մարզիչն է եղել։



Առ այս պահը ոչ Երեւանի քաղաքապետարանը, ոչ քննչականը չեն պարզաբանել, թե ում որոշմամբ, թույլտվությամբ է «Մուլտի Ուելնես» ընկերության սեփական գույքը տրվել օգտագործման «Երևան Ուելնես»-ին։ Ավելի վաղ քաղաքապետարանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ընդունել էր, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունի, այն քաղաքապետարանին տրվել է ի պահ, հետեւապես դրա օգտագործման իրավունքը չունեն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քննիչի գրավոր թույլտվություն ուրիշի գույքը տնօրինելու վերաբերյալ, համենայն դեպս, երեկվա դրությամբ չի եղել։

 
 
bottom of page