Սպերցյանը մոտ է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն
- May 29
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է միանալ Սաուդյան Արաբիայի լավագույն ակումբներից մեկին: Նրա գործակալ Թիմուր Գուրցկայան այս մասին հայտարարել է թելեգրամի «Это футбол, брат!» ալիքով: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի լավագույն թիմերից երեքը առաջարկներ են ներկայացրել Սպերցյանի համար։
euro-football.ru-ի հաղորդմամբ, կիսապաշտպանի անձնական պայմանները լիովին ընդունելի են, և վերջնական որոշումը կայացնում է «Կրասնոդարի» ղեկավարությունը:
Սպերցյանի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: 25-ամյա հայազգի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 42 խաղում խփել է 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում:
Անցյալ մրցաշրջանում «Ալ-Նասրը», «Ալ-Հիլալը» և «Ալ-Ահլին» զբաղեցրել են Սաուդյան Արաբիայի լիգայի լավագույն եռյակը:




















