top of page

Լոռու մարզի սարերում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են

  • 3 hours ago
  • 1 min read


Հունիսի 10-ին՝ ժամը 20:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո բնակավայրի սարերում՝ անտառածածկ տարածքում, երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և նրանց ուղեկցել բնակության վայր։

 
 
1/2178
bottom of page