top of page

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

6 hours ago
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։

Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծել։ Տեղեկանալով, որ որեւէ անձ մշտական բնակության տեղեկանք է վերցնում տեղի ոստիկանության բաժնիցթեկնածություն առաջադրելու համար, ՏԻՄ իշխանիկներն ու ուժայինների ներկայացուցիչները գործի են անցնում բացատրական աշխատանքներով, ակնարկներով փորձում են հետ պահել առաջադրումից։ Մյուս կողմից, ինտենսիվ աշխատում են հեղինակություն ունեցող անձանց, լավ թեկնածուներին իրենցով անելու ուղղությամբ։

Թերեւս պատահականություն չէ, որ 4 հազար ընտրող ունեցող Թումանյան համայնքում ընտրություններն անցնելու են առանց ընդդիմության մասնակցությանընտրություններին մեկ ուժ է մասնակցում ՔՊ-ն, թեկնածուն էլ գործող համայնքապետ Սուրեն Թումանյանն է։ Նա 5 տարի առաջ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունով է առաջադրվել ու հաղթել, այժմ ՔՊ-ն նրան իրենով է արել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2321
bottom of page