«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ
- Armen Sukiasyan
- May 17, 2024
- 1 min read

«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։
Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում՝ նախաքննության շահերից ելնելով»։




















