Պետրոս Ավետիսյանը միացավ «Վանին»
Feb 21
1 min read

Կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը միացել է «Վանին», հաղորդում է Չարենցավանի ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բանանցում», «Փյունիկում», «Ալաշկերտում», «Արարատ-Արմենիայում», «Նոայում», «Գանձասարում», ռուսական «Խիմկիում», ղազախական «Տոբոլում», «Շախտյորում» (Կարագանդա), «Ակժայիկում» և «Մակտաարալում»։
Ավետիսյանը նաև ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը։
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։




















