top of page

Կան ակնհայտ նշաններ, որ Իրանին կարելի է համոզել խաղաղության համաձայնագիր կնքելու. Ուիթքոֆ

  • Mar 26
  • 1 min read


ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ կան «ակնհայտ նշաններ», որ Իրանին կարելի է համոզել խաղաղության համաձայնագիր կնքելու՝ հաստատելով, որ Վաշինգտոնը 15 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել Թեհրանին պակիստանցի միջնորդի միջոցով, հաղորդում է Al Jazeera-ն։

«Մենք կտեսնենք, թե ուր կհասցնեն իրադարձությունները և արդյոք կարող ենք համոզել Իրանին, որ սա շրջադարձային կետ է, որտեղ նրանք չունեն այլընտրանք, բացի ավելի նոր մահերից և ավերածություններից։ Մենք ակնհայտ նշաններ ունենք, որ դա հնարավոր է»,- ասել է Ուիթքոֆը կառավարության նիստում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ բանագնացը մեղադրել է Իրանին «բանակցությունները ձգձգելու» և ԱՄՆ-ի բանակցությունների կոչերը բազմիցս մերժելու մեջ՝ հայտարարելով, որ Իրանը «փնտրում է պատերազմից դուրս գալու ճանապարհ»։

Ուիթքոֆը հավելել է, որ ԱՄՆ-ը «բազմաթիվ կապեր ունի տարածաշրջանի և այլ երկրների հետ, որոնք ցանկանում են դեր խաղալ այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելու գործում»։

 
 
bottom of page