Կարկուտը որոշ չափով վնասվել է գյուղատնտեսական մշակաբույսերը
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի տարածքում շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը։
Արարատյան դաշտում աշնանացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացում, առաջացել են բանջարանոցայինների ծաղկաբույլերը։
Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է, կարտոֆիլի մոտ առաջացել են ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ յոթից իններորդ տերևները
Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտղի ձևավորումը, առաջացել են ճակնդեղի ծիլերը։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումների արդյունքում հողի խոնավության պաշարները նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են 10–12%-ով։ Հողի 20–40 սմ խորության շերտում խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 40–60%, իսկ հովտային շրջաններում՝ 25–40%։
Շաբաթվա ընթացքում լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասվել է գյուղատնտեսական մշակաբույսերը։




















