top of page

Սպերցյանը մրցաշրջանի լավագույն խաղացողն է, բայց նա անհետանում է կարևոր խաղերում. Պոպով

May 22
1 min read


Կազանի «Ռուբինի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Պոպովը գնահատել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթները Ռուսաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում։

​«Սպերցյանը մրցաշրջանի լավագույն խաղացողն է, եթե դատենք ըստ օգտակարության և «գոլ+փոխանցում» ցուցանիշի։ Բայց իմ կարծիքով՝ Էդուարդն անհետանում է կարևոր խաղերում։ Չգիտեմ, թե ինչի հետ է դա կապված»,- Պոպովի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա հայ կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում։ Սպերցյանը դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Էդուարդի գործող պայմանագրի ժամկետը «ցուլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

 
 
1/2387
bottom of page