top of page

Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»․ Նարեկ Կարապետյան

  • May 30
  • 1 min read


Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ «Երևանի ադրբեջանական թատրոնը» վերջերս վերակառուցվել է, և մասնաշենքերից մեկի բացումն ընդամենը 4 ամիս առաջ է եղել։ 

«Ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, բացմանը ներկա է եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչվել։

 
 
1/2185
bottom of page