top of page

RAF. Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակը

  • May 31
  • 1 min read


Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) Դալլասում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter (RAF) լիգայի մրցաշարում գոտեմարտեց ամերիկացի ըմբիշ, ինֆլյուենսեր Քիլոն Mugzy Ջիմիսոնի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ՝ առաջին մրցափուլում, 16:4 հաշվով։

Արման Ծառուկյանը 5 ամսում 5-րդ հաղթանակը տարավ RAF-ում։ Նախորդ գոտեմարտում նա հաղթել էր ամերիկացի Յուրայ Ֆայբերին։

Ջիմիսոնը փորձ ունի պրոֆեսիոնալ ռեսթլինգում եւ մեկ սիրողական մենամարտ է անցկացրել ММА-ում (հաղթանակ 2019 թվականին)։ RAF-ում նա անցկացրել է երեք գոտեմարտ (1-2)։

29-ամյա Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։

 
 
bottom of page