top of page

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, Բաքվից են պնդում

Oct 22
1 min read


Հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը, սակայն պետական կառույցները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին լուրը։


Ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին, որ սահմանախախտ ադրբեջանցին հարբած է եղել։


ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի։


Հիշեցնենք` ըստ ԱԱԾ–ի՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում։



 
 
1/2387
bottom of page