top of page

Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները

Aug 28
1 min read


Օգոստոսի 28-ին կայացան Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքով որոշվեցին մրցաշարի լիգայի փուլի վերջին մասնակիցները: Այսպիսով, լիգայի փուլում հանդես կգան հետևյալ թիմերը․ 

Հայաստան — «Արարատ-Արմենիա»

Անգլիա — «Քրիսթալ Փելաս» (ԿԼ հաղթող), «Բորնմութ», «Սանդերլենդ»


Ֆրանսիա — «Մարսել», «Ռեն», «Լիոն»


Իտալիա — «Միլան», «Յուվենտուս»


Իսպանիա — «Ռեալ Սոսյեդադ», «Սելթա»


Գերմանիա — «Հոֆենհայմ», «Բայեր»


Նիդերլանդներ — «Ալկմար», ՆԵԿ


Բելգիա — «Անդերլեխտ»


Պորտուգալիա — «Բենֆիկա», «Տորենսե»


Խորվաթիա — «Դինամո Զագրեբ»


Նորվեգիա — «Լիլեստրյոմ»


Շոտլանդիա — «Սելթիկ»


Չեխիա — «Վիկտորիա Պլզեն», «Սպարտա»


Հունաստան — «Օլիմպիակոս», ՕՖԻ


Հունգարիա — «Ֆերենցվարոշ»


Լեհաստան — «Յագելոնիա», «Լեխ»


Ավստրիա — «Զալցբուրգ», «Շտուրմ»


Կիպրոս — «Օմոնիա»


Թուրքիա — «Բեշիքթաշ»


Իսրայել — «Հապոել Բեր-Շևա»


Բուլղարիա — «Լևսկի»


Սլովենիա — «Ցելյե»

Մրցաշարի գործող հաղթողը «Աստոն Վիլան» է։

​Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց։

Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։

 
 
1/2387
bottom of page