Վաղը 4-ին ապարանցիներով ընդեղ ենք հավաքվում. Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել
- 5 days ago
- 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի հոր կողմից Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի մասին։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։




















