top of page

Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կապված են, ի՞նչ է ասել, որ իրականացել է, հակառակը, եղբորս բիզնեսները շատ ակտիվ աշխատում են. Կարեն Կարապետյան

  • 4 hours ago
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է ասել, որ իրականություն է եղել, հերթով նայեք, ինչ ասել է, ընդհակառակն է եղել, ընդհակառակն էլ կստացվի, որ եղբորս ունեցվածքը ավելանալու է, որովհետև բիզնեսները շատ ակտիվ աշխատում են՝ անգամ իր բացակայության պայմաններում։ Այս մասին դատարանում լրագրողներին ասել է Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Սամվել Կարապետյանը ինչ-որ մարդկանց խոստումներ է տվել ու չի իրականացրել, դրա պատճառով էլ սնանկ է լինելու:

«Պարզ երևում է, որ ինքը ճգնաժամային կառավարիչ է՝ անգամ ձեռքերը կապված: Իրենք շատ փոքր են, որ մեզ կարողանան ոչնչացնել»,- նշել է Կարապետյանը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք միտք ուներ, որ Սամվել Կարապետյանը հայտնի հայտարարությունից հետո մտներ քաղաքականություն, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրենց ընտանիքում նման թեմաները չեն քննարկվում:

Կարեն Կարապտյանը շեշտեց, որ եթե նույնիսկ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ մնա, դա քարոզարշավի վրա կանդրադառնա, բայց այնուամենայնիվ, թիմերն ու հանրային աջակցությունը մեծ են, բացասական հետևանք չի ունենա: 

 
 
1/2086
bottom of page