top of page

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում

Jun 15
1 min read


Ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել հարակից այգում։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 
 
1/2387
bottom of page