top of page

Արման Թաթոյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում

  • May 18
  • 1 min read


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ մայիսի 15-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որտեղ լսվում է, թե ինչպես Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկն ուսանողներին ասում է՝ «ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք»։ Իսկ այդ օրը հրապարակում քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու էր արմավիրցիների հետ։

«Այս ձայնագրության նպատակն է ցույց տալ, որ մեզնից գողանում են մեր ընտրությունները, գործում է  հատուկ սխեմա»,-ասաց Թաթոյանը։ 

Նա նշում է, որ այդ դասախոսը Արմավիրի ավագանու ՔՊ անդամ է, պարտադրում է ուսանողներին մասնակցել Փաշինյանի հրավիրած հավաքին։

 
 
1/2186
bottom of page