top of page

Նիկոլայ Ծատուրյանին վերջին հրաժեշտը կլինի մայիսի 18–ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից

  • May 15
  • 1 min read


ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։

Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 17.30-20.00, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10):

Վերջին հրաժեշտը՝ մայիսի 18-ին՝ ժամը 13.00-ին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

ԿԳՄՍ նախարարությունը վերստին իր վշտակցությունն է հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին։

 
 
1/2186
bottom of page