ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՉԷԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Ավարտվեցին 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, իսկ փակման պաշտոնական արարողությունը կայացավ իտալական Վերոնա քաղաքի օլիմպիական արենայում:
Օլիմպիական խաղերն անցկացվեցին Միլան ու Կորտինա քաղաքներում: Այս խաղերում մեդալային ոչ պաշտոնական հաշվարկով հաղթող դարձավ Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 18 ոսկե, 12 արծաթե ու 11 բրոնզե մեդալ:
Փակման պաշտոնական արարողության առաջին հատվածում ներկայացվեց իտալական մշակույթն ու օպերային արվեստը: Այնուհետ Վերոնայի օլիմպիական արենա մտան մասնակից երկրները ներկայացնող մարզիկները, որոնց շարքում չկային Հայաստանի մարզիկները:
Փակման արարողության ընթացքում պարգևատրվեցին դահուկավազքի (50 կմ) մրցաշարի մեդալակիրները։ Նրանց պարգևատրեցին ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին և Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոհան Էլիաշը:
Արարողությունը եզրափակվեց օլիմպիական դրոշի փոխանցմամբ հաջորդ խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչներին, ինչպես նաև կրակի մարմամբ:2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում:




















