ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ
Feb 21
1 min read

Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ օրենքի, ապաքաղաքական ու չեզոք այս կառույցը նույնպես ամբողջովին ներգրավված է առաջիկա համապետական ընտրությունների գործընթացում: Ի թիվս այլնի, որոշել են նախընտրական շրջանում սահմանված վարժական հավաքներին, այն է՝ մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը, վարժական հավաքների տանել ընդդիմադիր գործիչների, երիտասարդ ակտիվիստների։
Հիմիկվանից աշխատում են այդ ուղղությամբ, ծանուցագրեր պատրաստում քաղաքական հակառակորդների համար, որպեսզի նրանց հետ պահեն ընտրական, նաեւ՝ հետընտրական գործընթացներից։ նախընտրական թեժ փուլում յուրաքանչյուր ակտիվիստի արած գործը կարևոր է, եթե նրանց ինչ որ հատվածին չեզոքացնեն` 25-օրյա հավաքների տանելով, բավականին վնաս կտան ընդդիմադիր ուժերօն:




















