top of page

Փաշինյանն այսօր պատարագի չի մասնակցել, փոխարենը նա Դիլիջանում մարդկանց տներն է մտնում

Mar 1
1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ամիսներ շարունակ երկրում գտնվելու պարագայում մասնակցում էր կիրակնօրյա պատարագների, այսօր ավելի «կարեւոր» գործով է զբաղված, այն է՝ նախընտրական հանդիպումներ է անցկացնում Դիլիջանում:

Փաշինյանը Դիլիջանի սկանդալային պատմություններով հայտնի համայնքապետ Դավիթ Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների հետ շրջում է Դիլիջանում, զրուցում քաղաքացիների հետ, նույնիսկ այցելում նրանց բնակարաններ:

Նշենք, որ նախօրեին էլ Փաշինյանը Արմավիրի եւ Արարատի մարզերում էր բնակիչների հետ հանդիպումներ անցկացնում:

 
 
1/2387
bottom of page