top of page

Իրանը խոցել է USS Abraham Lincoln ավիակիրը. ԻՀՊԿ

Mar 1
1 min read

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը խոցվել է իրանական չորս հրթիռներով, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։ Այդ մասին հաղորդում է Tasnim-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հպարտություն ներշնչող գործողությունների և ամերիկա-սիոնիստական թիրախներին հասցված հարվածների շարունակության շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Abraham Lincoln» ավիակիրը ենթարկվել է հարձակման չորս բալիստիկ հրթիռներով։ ԻԻՀ զինված ուժերի հզոր հարվածները թշնամու ուժասպառ ռազմական օրգանիզմին թևակոխել են նոր փուլ, և ցամաքն ու ծովն է՛լ ավելի մեծ չափով գերեզմանոց կդառնան ահաբեկիչ-ագրեսորների համար»,-ասված է ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության մեջ։

 
 
1/2387
bottom of page