top of page

Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր. խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր. Մակրոն

May 5
1 min read


Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր, նույնն էլ հավատում եմ Վրաստանի մասով: Այս մասին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:



«Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։  Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև»,-ասել է Մակրոնը:

 
 
1/2387
bottom of page