Գավաթի եզրափակչում նախորդ տարվա համեմատ ամենակարևոր տարբերությունը մարդիկ էին, ովքեր գալիս են մարզադաշտ. Վարդգես Վարդանյան

Մայիսի 14-ին Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Նոան» 4:2 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ:
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «Նոա» ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյանը:
«Մենք կրկին Հայաստանի գավաթակիրն ենք։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում և հավատում են մեզ։ Գավաթի եզրափակչում նախորդ տարվա համեմատ ամենամեծ և ամենակարևոր տարբերությունը մարդիկ էին՝ այն մարդիկ, ովքեր գալիս են մարզադաշտ՝ վայելելու խաղը և աջակցելու մեր թիմին։
Ad
Սա է իրական ավելացված արժեքը և այն արդյունքը, որին մենք ձգտում ենք՝ տեսնել, թե ինչպես է յուրաքանչյուր խաղի հետ մարզադաշտն ավելի ու ավելի լցվում։ Ես իսկապես հավատում եմ, որ հայկական ֆուտբոլային խաղերը գնալով ավելի մեծ հաճախելիություն են ունենալու։
Շնորհակալություն մարզադաշտ գալու, մեզ հավատալու և այս ճանապարհի մի մասը լինելու համար։
Առա՜ջ Աստված,
Առա՜ջ «Նոա»,
Առա՜ջ Հայաստան»:




















