top of page

Ես կրկին քաղաքականության մեջ եմ հայտնվում, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռևս իշխանություն է. Արամ Վարդևանյան

  • 3 hours ago
  • 1 min read


Դուք ինձ տեսնելու եք բացառապես այս ուժի, որն էլ, ի դեպ, ինչպես նշել ենք ի սկզբանե, իշխանության իշխանափոխության հավակնությունը ներկայացնող ուժն է: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի՝ 2031 թվականին Դուք այլ ուժի հետ կմասնակցե՞ք ընտրություններին, կա՞ նման սցենար հարցին:

«Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Սամվել Կարապետյանն առաջարկ է արել և Ձեզ համար մեծ պատիվ էր մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, բայց ես հիշում եմ, որ Դուք նույնաբովանդակ խոսակցություն եք ունեցել, որ Ձեզ համար մեծ պատիվ է «Հայաստան» դաշինքի հետ մասնակցելը: Կարո՞ղ եք ինձ ասել «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան»-ի գաղարական կամ ծրագրային ի՞նչ տարբերություն կա: Եվ եթե «Հայաստան» դաշինքից էլ առաջարկ լիներ, միգուցե եղել է, Դուք ո՞րը կընտրեիք»,-Արամ Վարդևանյանին հարցադրումով դիմել է Արամ Խաչատրյանը:

«Ես «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, թիմի անդամ լինելով, հրաժարական եմ տվել, դուրս եմ եկել ակտիվ քաղաքականությունից: Դուք ընդգծեցիք իմ խոսքից այն հատվածը, որ այո՛, Սամվել Կարապետյանի կողմից առաջարկն ուղղված ինձ, ինձ համար մեծ պատիվ է եղել, բայց երևի չուզեցիք նշել այն հանգամանքը՝ ես ցանկություն ունեցե՞լ եմ կրկին լինելու քաղաքականության մեջ:

Չեմ ուզեցել, բայց մեկ հետաքրքիր հանգամանք կա՝ 2021 թվականին «Հայաստան» դաշինքից նման առաջարկ չեմ ստացել, 2026 թվականի և 2021 թվականի միջև մեկ հետաքրքիր նմանություն կա՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռևս իշխանության է, և իհարկե՝ էական տարբերություն կա, կարծում եմ՝ դուք էլ եք զգում հանրային արձագանքներից: Բայց ես, կարծես թե, քաղաքականության մեջ եմ կրկին հայտնվում, որովհետև դուք դեռևս իշխանություն եք»,-պատասխանել է Արամ Վարդևանյանը:

 
 
bottom of page