top of page

«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ կապի մեջ են

  • Armen Sukiasyan
  • Jan 14, 2025
  • 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են, և դրա մասին կան «երկաթյա ապացույցներ»։

Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք նշեցին, որ իսկապես նման «թեմա կա»: Ավելին, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, Ալիևի և Փաշինյանի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրություններ կան անգամ»:

bottom of page