top of page

10 մլն դրամ նվիրատվությունների պահանջը փորձում են ներկայացնել որպես ռեկետ, շորթում. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը՝ մեղադրանքների մասին.Տեսանյութ

  • Armen Sukiasyan
  • Dec 18, 2024
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը սոցցանցում անդրադարձել են «Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքներին:

«10 մլն դրամների նամակների մասին են, որոնք փորձ են անում ներկայացնել որպես ռեկետ, շորթում»,-նշում է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ նրա տիկինը պարզաբանում է, որ նման նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերություններին, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ, և ոչ մի լումա չեն փոխանցել ի պատասխան այդ նամակի։ Պաշտոնապես 4 մերժում են ստացել, 86 ընկերությունից դրական արձագանք են ստացել։ «10 մլն նշել ենք կողմնոորշիչ գումար, որ պատկերացնեն, որ մեր ակնկալիքները մեծ են»,-ասաց Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ վարչապետի հրապարակած տեսանյութում:


 
 
bottom of page