top of page

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում

  • Armen Sukiasyan
  • Feb 3, 2025
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկզբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»:

bottom of page