top of page

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել

Apr 13
1 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մասին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:



«Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մուտք գործելու կամ այն լքելու փորձ կատարող բոլոր նավերի շրջափակման գործընթացը»,- հայտարարել է Թրամփը։


Նա նաև հրահանգել է ռազմածովային ուժերին միջազգային ջրերում հայտնաբերել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին Հորմուզով անցնելու համար։


Հորմուզի նեղուցում ողջ երթևեկությունը և դրա բացակայությունը գտնվում են Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո: Այս մասին ԻՀՊԿ հրամանատարության հայտարարությունը տարածել է IRNA գործակալությունը։


«Ցանկացած սխալ շարժում նեղուցում հակառակորդին կտանի դեպի մահացու վտանգավոր թակարդներ», - նշված է հայտարարությունում:



 
 
1/2387
bottom of page