top of page

«Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքը կշարունակի Բեյրութից». ՀՀ ԱԳՆ

  • Armen Sukiasyan
  • Dec 8, 2024
  • 1 min read

Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։ Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային):

1/1950
bottom of page