top of page

Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է ՖԲ-ում ստատուս գրելու համար

  • 2 hours ago
  • 1 min read


Գրել էինք, որ այսօր ձերվակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Պարզվում է, որ ՔԿ֊ն նրան մեղադրանք է առաջադրել` ֆեյսբուքում ստատուս գրելու համար։



ՔԿ֊ից մեզ փոխանցում են. «ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:


Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):


Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:


Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»։



 
 
1/2180
bottom of page