ՔՊ–ն բոյկոտեց Բաքվում պահվող ռազմագերիների մասին հայտարարության քվեարկությունը
- Armen Sukiasyan
- Nov 12, 2024
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարության քննարկմանը և քվեարկությանը։
Հայտարարությունը ներկայացրել էր ընդդիմությունը։ Կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր խմբակցությունների 30 պատգամավորները, ձեռնպահ և դեմ պատգամավորներ չկային։
ՔՊ պատգամավորներից ներկա էին միայն ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, որոնք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը։




















