top of page

Գորիսի միջադեպի հետևանքով ձերբակալված կա՞

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Գորիսում երեկ տեղի ունեցած զինված միջադեպով պայմանավորված հարուցված քրգործի շրջանակներում այս պահին դեռևս ձերբակալված չկա։ Այս մասին MediaHub-ը տեղեկացավ ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում: Վեճի ընթացքում  նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և վարորդի հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև՝ արցախցի մի երիտասարդ վիրավորվել է։

Ըստ տեղեկությունների, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, իսկ Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:

Էմմա Մարտիրոսյան

 
 
bottom of page