top of page

«Արտաքին ուժերը ցանկանում են ընդդիմության օգնությամբ ջնջել Վրաստանը աշխարհի քարտեզից». Բիձինա Իվանիշվիլի

  • Armen Sukiasyan
  • Sep 28, 2024
  • 1 min read

Արտաքին ուժերը ցանկանում են ընդդիմության օգնությամբ ջնջել Վրաստանն աշխարհի քարտեզից, հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցությունը։

«Նրանք պատրաստվում են այն բանին, ինչ դարեր շարունակ ոչ մի նվաճող չի կարողացել անել»,- ասում է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա շուրջ հավաքված քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները ծառայում են այլ մարդկանց շահերին և փորձում են «Վրաստանը ներքաշել պատերազմի սարսափների մեջ»։

bottom of page