Հայտնի է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայի օրը
- Armen Sukiasyan
- Jan 15, 2025
- 1 min read

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում: Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։
Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմումմարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:
Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:




















