Ինքնահակասական փոխնախարարը

Այն, որ գործադիրում շատ են հակասական գործողություններն ու ելույթները, վերջին երեք տարիները բազմաթիվ անգամներ ապացուցել են։
Այս համատեքստում, զարմանալի չէ, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ևս հետ չի մնում մշտական դարձած սովորույթից։
Երեկ, ֆեյսբուքյան իր էջում ԿԳՄՍ փոխնախարարը գրառում կատարել՝ նշելով, որ հանրակրթության ոլորտում փոփոխությունն անհնար է առանց մանկավարժական կրթության և մանկավարժական բուհի փոփոխության. մանկավարժական կրթության խնդիրների համակարգային կարգավորումը, կրթության ոլորտի նոր մասնագիտությունների ներդրումն ու որակի էական բարձրացումն այլընտրանք չունի։
Եվ նման հայտարարություն է անում մի մարդ, ով, չունենալով մանկավարժական կրթություն, հանրակրթության ոլորտը համակարգող ԿԳՄՍ նախարարի տեղակալն է և հանրակրթության բարեփոխումների հայեցակարգի անմիջական պատասխանատուն։
Այս դեպքում հարց է ծագում, թե ինքն ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ, եթե չունի մանկավարժական կրթություն։
Նարե Գևորգյան




















