Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայում
- Armen Sukiasyan
- Aug 28, 2024
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի Այդըն քաղաքի առողջարանային շրջանի հյուրանոցում. գրում է Türkiye թերթը:
«Իր հյուրանոցային համարում մահացած են գտել 50-ամյա Մահիր Մամեդովին, որը ժամանակին եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը: Մամեդովի մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի դիահերձումից հետո»,-գրում է թերթը։




















