top of page

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 106 անձ

Oct 16
1 min read


ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։

 

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում  իրականացրել են շրջայցեր և  ստուգողական գործողություններ։

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել  նախկինում դատապարտված  հանցավոր հակում ունեցող 106 անձիք։

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

 

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները շարունակական են։

 
 
1/2387
bottom of page