Տեր Շտեգենը վիրահատվել է
Feb 7
1 min read

«Ժիրոնայում» վարձակալությամբ հանդես եկող «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը վիրահատվել է, հաղորդում է ակումբի կայքը՝ նշելով, որ վիրահատությունը հաջող է անցել։ Նա ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել։
Տեր Շտեգենը 2014 թվականից է «Բարսելոնայի» խաղացող, «Ժիրոնա» է տեղափոխվել անցած ամիս, մասնակցել է 2 հանդիպման, բաց թողել 2 գոլ։




















