Նեպալում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զnհվել է առնվազն 18 մարդ
Feb 23
1 min read

Նեպալի կենտրոնական հատվածում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավտոբուսն ուղևորվում էր Պոկխարայից Կատմանդու: Անհայտ պատճառով այն ընկել է Տրիշուլի գետը:
Ավտոբուսում եղել է ավելի քան 35 ուղևոր: Դհադինգի շրջանային ճանապարհային ոստիկանության վարչության պետ Շիշիր Թհապան հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 18-ի: 25 տուժած տեղափոխվել է հիվանդանոց:
Փրկարարական գործողությանը մասնակցում են Նեպալի բանակի զինծառայողները, ոստիկանությունը և տեղի բնակիչները:




















