top of page

Լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր․ Նիկոլ Փաշինյան

Feb 13
1 min read

Փաշինյանն առաջարկում է, որ ՌԴ–ն վաճառի ՀՀ–ի երկաթուղու կառավարման իրավունքը բարեկամ երկրի։

Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով մեր ռազմավարական դիրքերի կորուստ ենք ունենում, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Թրամփի ուղու» շրջանակում երկաթուղու գործարկմանը և դրա որոշ հատվածների` Ռուսաստանի կողմից վերականգնմանը։

Նրա խոսքով` կան ուժեր, որոնք ասում են` այնպես պետք է անել, որ Մեղրիից հետո, երբ երկաթգիծը մտնում է Նախիջևան, դրանից հետո շրջանցի Հայաստանը, ասում են` Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։

«Ռուսաստանը, մեր համոզմամբ, որևէ կերպ չի խոչընդոտի մեր տարածաշրջանային նախագծերին: Այս մասին ես ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, և ես գիտեմ, որ նա աջակից է բոլոր այս ծրագրերին։ ՌԴ-ի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր»,– ընդգծել է նա։

 
 
1/2387
bottom of page