Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
Mar 9
1 min read

Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանությունը խոստացել է նաև շուտով այլ մանրամասներ հրապարակել։




















