«Բժշկուհիս արգելել է անգամ շշուկով խոսել»․ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ձայնի հետ կապված խնդիր ունի
Mar 10
1 min read

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ձայնի հետ կապված խնդիր ունի։ Այս մասին գրել է հենց դերասանուհին։
«Սիրելիներս, նոր եմ հիվանդանոցից դուրս եկել, քանի որ բացարձակ ձայն չունեմ։ Բժշկուհիս արգելել է անգամ շշուկով խոսել։ Խնդրում եմ՝ առաջիկա 5 օրերին ինձ չզանգեք․ չեմ կարողանա խոսել, միայն գրեք, կփորձեմ գրավոր պատասխանել»,- գրել է նա իր ինստագրամյան էջում։




















