top of page

Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրшվորներ

May 11
1 min read


Մայիսի 11-ին, ժամը 14։18-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ չորս տուժած հոսպիտալացվել է։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 
 
1/2387
bottom of page